Վաշինգտոնի լոկալ խավարը. տեխնիկական վթա՞ր, թե՞ գլոբալ փորձարկումների սկիզբ
04.11.2026 | 12:00
Իրանական լրատվամիջոցները հայտնում են Վաշինգտոնի՝ խավարի մեջ հայտնվելու մասին։ Ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում գտնվող էլեկտրական ենթակայանում վթար է տեղի ունեցել։ Կոյուղու դիտահորերի կափարիչներից ծուխ է նկատվել, որից հետո լուսացույցները դադարել են աշխատել։
Էլեկտրաէներգիայի անջատումն ազդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վրա։ Մոտ 1176 սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Էլեկտրամատակարարման վերականգնման սկզբնական ժամկետները հստակ չէին, քանի որ մասնագետները շարունակում էին գնահատել իրավիճակը։
Պաշտոնական տվյալներով՝ միջադեպը պայմանավորված է ենթակայանում տեղի ունեցած անսարքությամբ, սակայն դրա բուն պատճառը դեռևս պարզված չէ։ Որևէ այլ պաշտոնական հայտարարություն չի եղել։ Եվ այս ամենը տեղի է ունենում աշխարհի ամենահզոր պետության մայրաքաղաքում։
Ինչ-որ բան հուշում է, որ սա դեռ սկիզբն է. այս «փորձարկումներից» հետո բազմաթիվ երկրներ են հայտնվելու խավարի մեջ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու մոլորակի գրեթե ողջ տարածքում։
Դավիթ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մեկնաբանություններ